15 նոյեմբերի 2019 - 12:28 AMT
Սինանյանն Ուկրաինայում կմասնակցի Հայկական երիտֆորումին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյաննաշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա՝ նա կմասնակցի հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումին:

Եռօրյա այցի ընթացքում հանձնակատարը մի շարք հանդիպումներ է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների, եկեղեցական, երիտասարդական շրջանակների, Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի հետ: