15 նոյեմբերի 2019 - 12:54 AMT
Արսեն Նավասարդյանն ազատվել է պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից

Արսեն Նավասարդյանն ազատվել է պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստորագրել է համապատասխան որոշումը:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, պրոբացիայի ծառայության պետ է նշանակվել Գևորգ Սիմոնյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գևորգ Սիմոնյանին նշանակել պրոբացիայի ծառայության պետ»,-ասվում է որոշման մեջ։