15 նոյեմբերի 2019 - 13:49 AMT
Խաչատրյան. Երևանի 2020-ի բյուջեով աղբահանության նոր հիմնարկին «Սանիթեքից» մոտ 600 մլն դրամով ավելի գումար է տրվում

Երևանի 2020 թվականի բյուջեով «Սանիթեքից» շուրջ 600 մլն-ով ավելի գումար է տրամադրվում Երևանի աղբահանությամբ զբաղվող նոր հիմնարկին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Սանիթեքը «ճիշտ» էր, մենք՝ սխալվեցինք: 2020 թվականի բյուջեով Սանիթեքից շուրջ 600 միլիոն ավել գումար է տրամադրվում նոր հիմնարկին։ Թեժ է լինելու», - գրել է նա։

«Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» ավագանու որոշման նախագծի համաձայն՝ քաղաքային բյուջեն կունենա 107.1 մլրդ դրամի եկամուտ, սակայն ծախսերը կկազմեն 116.2 մլրդ դրամ: