10 նոյեմբերի 2008 - 12:27 AMT
Ստոկհոլմում Հայաստանի ԱԳՆ ղեկավարի այցի դեմ ադրբեջանական բողոքի ցույց չի եղել
Հայաստանի արտգործնախարարի այցի դեմ ադրբեջանական բողոքի ցույց Շվեդիայում չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: «Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին ապատեղեկատվություն են տարածում, որը զարմանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Շվեդիայում»,-ասել են ՀՀ արտգործնախարարությունում:

Ինչպես հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հայաստանի եւ Շվեդիայի ԱԳՆ ղեկավարների նախօրեին կայացած հանդիպումը բողոքի ցույց է անցկացրել Էդվարդ Նալբանդյանի Ստոկհոլմ այցելության դեմ: Պիկետի ավարտից հետո հայտարարություն է ընդունվել, որտեղ դատապարտվում է «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ»:Փաստաթուղթը փոխանցվել է Շվեդիայի ԱԳՆ: