16 նոյեմբերի 2019 - 11:13 AMT
Որպես «ՄԱՊ-ի Ալիկ» հայտնի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը կալանավորվել է

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը կալանավորվել է: Վերջինս արգելանքի է վերցվել դատարանից, հաղորդում է Hetq.am-ը: Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Ըստ քրեական գործի՝ նա, զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանին ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: Համբարձումյանը բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել և Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլար գումարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով: