16 նոյեմբերի 2019 - 12:06 AMT
Գորիս-«Զանգեր» ճանապարհին մառախուղ է

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: