18 նոյեմբերի 2019 - 12:49 AMT
Գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալն ու տեղակալն ազատվել են պաշտոնից

Կամո Քոչունցն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից», ասվում է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամաբ Վաչագան Ներսեսյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից:

« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վաչագան Ներսեսյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել է Գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: