18 նոյեմբերի 2019 - 16:50 AMT
Մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով 18 անձ ոստիկանության բաժին է տարվել

Մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով՝ Երևանի Բագրատունյաց փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին է տարվել 18 անձ:

Այս մասին հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ իրավապահները ճշտել են կանանց ինքնությունը, բնակության վայրը:

«Նրանց հետ տարվել են բացատրական աշխատանքներ, կազմվել են արձանագրություններ»,-հաղորդում են ոստիկանությունից՝ նշելով, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: