19 նոյեմբերի 2019 - 13:14 AMT
Խորհրդականի պաշտոն զբաղեցնելու տարիքային շեմը 30-ից կիջեցվի 25-ի

Հայաստանի ԱԺ-ն նոյեմբերի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմն իջեցնելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը 30-ից իջեցնել՝ դարձնելով 25-ի, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է 93 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: