11 նոյեմբերի 2008 - 15:26 AMT
Հայաստանի պաշտպանության նախարարը երկօրյա այցով մեկնում է Վրաստան
Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի Հանրապետության վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլու, պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու, արտաքին գործերի նախարար Եկատերինա Տկեշելաշվիլու, Խորհրդարանի` պաշտպանության - անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գեորգի Տարգամաձեի հետ:

Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի նա- «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դնելու Վրաստանի անկախության, տարածքային ամբողջականության - միասնության համար ընկած հերոսների հուշահամալիրին, ապա -` Սվետիցխովելի տաճար: Իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանատանը պատվիրակությունը հանդիպում կունենա Վրաստանում Հայաստանի արտակարգ - լիազոր դեսպան Գ.Սիլվանյանի հետ:

Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: