11 նոյեմբերի 2008 - 15:30 AMT
Հայաստանի նախագահը Հայոց ցեղասպանության հետազոտման նպատակով պատմաբանների հանձնաժողովի ստեղծման կարիքը բացարաձակապես չի տեսնում
«1915թ. Հայոց ցեղասպանությունը հետազոտելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը բացարձակապես չկա: Մենք չենք կարծում, որ դրանով հնարավոր կլիներ որ-է բանի հասնել: Մենք ցանկանում ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջ-, բացել սահմանները, այնուհետ- միջկառավարական գործընթացի մակարդակով կարող ենք քննարկել հար-ան երկրներին վերաբերող բոլոր հարցերը»,- գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է նախապայման դառնա հարաբերությունների հաստատման համար: «Մենք ցանկանում ենք վերջինս, բայց ոչ` ամեն գնով: Եվրոպական երկրները -ս ժամանակին պատմական հանձնաժողովներ չեն ստեղծել` նորմալ հարաբերություններ զարգացնելու համար: Նման քայլը կարող է նա- միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ նշանակել, հատկապես, երբ այն տարիների գործընթաց է»,- ընդգծել է Սարգսյանը:

Նա նաեւ նկատել է, որ Հայաստանը չպետք է ձգտի փոխարինել որ-է մեկին: «Բայց որ նպատակադրված ենք ունենալ զարգացած ենթակառուցվածքներ, ստեղծել մատակարարման այլընտրանքային ճանապարհներ, սա միանշանակ է: Մենք կցանկանայինք, որպեսզի վերաբացվեր մեր հաղորդակցությունը Ադրբեջանի - Թուրքիայի հետ: Մենք ցանկանում ենք նա- Հայաստանում հյուսիս-հարավ ուղղությամբ երկաթուղագիծ կառուցել, որը հետագայում Հայաստանը կարող է կապել Իրանին: Ինչքան զարգացած - բազմազան լինեն մեր ենթակառույցները, այնքան գրավիչ - անվտանգ կլինի Հայաստանը»,- ասել է Հայաստանի նախագահը: