21 նոյեմբերի 2019 - 14:35 AMT
«Դոլմամա» ռեստորանի տանիքում խոշոր հրդեհ է (թարմացված)

Խոշոր հրդեհ է բռնկվել Պուշկին փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում։

Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Ժամը 14:10-ին հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Հրդեհի ահազանգից հետո արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Կհաղորդվեն լրացուցիչ մանրամասներ: