22 նոյեմբերի 2019 - 18:41 AMT
ArmJazz 2. Մալխասը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Շաքարյանը՝ նոյեմբերի 27-ին մի բեմում

Նոյեմբերի 27-ին Երևանում տեղի կունենան մեծ ջազ համերգ, որը մի բեմում կհավաքի մի շարք հայտնի երաժիշտների:

«ԱրմՋազ. մաս 2» նախագծի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ:

Երեկոյի հատուկ հյուրերն են այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, Մարտին Վարդազարյանը, Միքայել Ոսկանյանը: Համերգի հատուկ հյուրն է նաև հայտնի կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի որդի Հայկ Շաքարյանը:

Համերգը կազմակերպում է«ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00-ին:

«ԱրմՋազ» նախագծի շրջանակում առաջին համերգը տեղի է ունեցել 2016-ին: Համերգին հնչում էին ջազային կատարումներ, ֆրանսիական հայտնի ստեղծագործություններ և շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը: 2017 թվականին ծրագրում ընդգրկվեցին նաև հայկական ժողովրդական ստեղծագործություններ. ելույթ ունեցան «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը, Էդգար Խաչատրյանը, ինչպես նաև մի շարք երիտասարդներ: 2018-ին Շառլ Ազնավուրի հրապարակում նշվեց շանսոնյեի ծննդյան 94-րդ տարեդարձը։