25 նոյեմբերի 2019 - 11:24 AMT
Նոյեմբերի 27-ին հեռուստատեսային հեռարձակումը Երևանում և որոշ բնակավայրերում մի քանի ժամով կդադարեցվի

Նոյեմբերի 27-ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները ժամանակավորապես կանջատվեն: Այդ ընթացքում, մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի, հայտնում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Ըստ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության,դա արվում է Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով: