25 նոյեմբերի 2019 - 11:40 AMT
Արմեն Գրիգորյանը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական ԱԽ նիստին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ։

Նոյեմբերի 26-28-ը Արմեն Գրիգորյանը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին և ԱԽ քարտուղարների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին, հայտնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը: