25 նոյեմբերի 2019 - 11:52 AMT
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի ԵԽ երկրների կրթության նախարարների համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:

Նա մեկնել է Փարիզ Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով: Համաժողոբը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու հիմնական թեմաներ.

1. թվային գործիքների էթիկական կիրառումը և քննադատական մտածողության զարգացումն աշակերտների շրջանում,

2. Եվրոպայում պատմության դասավանդման Օբզերվատորիայի (History Observatory for Peace in Europe - HOPE) հիմնում։