25 նոյեմբերի 2019 - 16:05 AMT
12-րդ դասարանցիներն ավարտական քննությունները կհանձնեն դեկտեմբերի 24-28-ը

12-րդ դասարանցիները քննությունները կհանձնեն դեկտեմբերի 24-28-ը, սակայն դեռ հստակ որոշված չէ, թե կոնկրետ որ առարկայի քննությունը երբ կլինի: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը՝ հավելելով, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ավելի ուշ կհրապարակվի տեղեկատվություն՝ քննությունների ժամանակացույցի վերաբերյալ:

12-րդ դասարանում սովորող աշակերտները հնարավորություն ունեն հիմնական ավարտական քննությունները, որոնք չեն ընտրել և չեն ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում, հանձնել դեկտեմբեր ամսվա վերջին, իսկ երկրորդ կիսամյակում նրանք կարող են ընտրել այն 3 հիմնական առարկաները՝ որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար:

Աշակերտները տարև երջի քննություններին մասնակցելու համար իրենց դպրոցներում հայտագրվել կարող են մինչև դեկտեմբերի 5-ը, որից հետո մինչև դեկտեմբերի 11-ը կամ 12-ը նրանց թիվը պետք է ներկայացվի ԳԹԿ, որպեսզի կենտրոնը տպագրի համապատասխան թեստերը՝ կոնկրետ քննություն հանձնողների թվով: Դրանք հետագայում կուղարկվեն դպրոցներ: