25 նոյեմբերի 2019 - 19:11 AMT
ՀՔԾ-ն Կոստանյանին 48 ժամ է տվել ներկայանալու համար. Նա Մարտի 1-ի գործով մեղադրյալ է

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցին ի պատասխան, ասաց հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,-ասաց Օհանջանյանը։

Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, որտեղ նշվում էին նաև Գևորգ Կոստանյանի և նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի անունները:

2008-ին Կոստանյանը նախագահ սերժ Սարգսյանի օգնականն էր, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը։