12 նոյեմբերի 2008 - 16:12 AMT
Վրաստանում պատերազմի ժամանակ Ռուսաստանը չի օգտագործել Հայաստանի ռազմական կայանը
Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ժխտել է մի շարք ԶԼՄ-ների հայտարարություններն այն մասին, որ այս տարվա օգոստոսին ՌԴ-ն օգտագործել է Հայաստանում տեղակայված իր ռազմական կայանը ռուսական ռազմական ինքնաթիռների` Վրաստանի տարածք թռչելու համար: Հայաստանի հակաօդային պաշտպանությունը ուշադիր հսկել է հանրապետության օդային տարածքը, եւ նման տեղեկատվությունը չի հաստատվում»,- ասել է Օհանյանը Թբիլիսիում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ:

Նա հայտնել է, որ հայ-ռուսական համաձայնությունների համապատասխանությամբ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմական կայանը կարող է օգտագործվել միայն նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանի վրա եւ միայն հայկական կողմի հետ համաձայնեցվելու դեպքում, գրում է Իզվեստիյա թերթը:

Օհանյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլիի հետ եւ քննարկել երկու երկրների համագործակցության հարցերը պաշտպանության ոլորտում: