26 նոյեմբերի 2019 - 17:51 AMT
Արամ Ա. Հեղափոխությունն արագ «շոգիանում է», երբ խոստումը հեռու է մնում իրականությունից

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ «հեղափոխությունն արագ շոգիանում է, երբ խոստումը չունի որևէ հենարան»:

«Ու երբ խոստումը հեռու է մնում իրականությունից, խորը անջրպետ է առաջանում ժողովրդի և իշխանության միջև՝ առաջանում է մի կացություն, որը հղի է անկանխատեսելի վտանգներով»,-ասվում է կաթողիկոսի գրառման մեջ:

Կաթողիկոսը չի մատնանշել, թե որ հեղափոխության մասին է խոսքը։

Ավելի վաղ, անդրադառնալով Լիբանանում ծավալվող իրադարձություններին, Արամ Առաջինը գրել էր, որ այն, ինչ կատարվում է Լիբանանում, ազգային իշխանության վերականգնում է: «Կառավարման ցանկացած ձև, որը չի սատարում ժողովրդի իշխանությանը և միտված է մարդկանց պահանջներին ու ցանկություններին, վաղ թե ուշ անհետանում է»,-գրել էր նա: