27 նոյեմբերի 2019 - 10:53 AMT
Երևան-Մոսկվա չվերթն իրականցնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

NGT930 չվերթն իրականացնող «Բոինգ» 737-500 EK 73736 ինքնաթիռը պատկանում է «Արմենիա» ավիաընկերությանը:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, հարկադիր վայրէջքի պատճառը տեխնիկական է եղել:Ավիաընկերությունը ուղևորներին մեկ այլ ինքնաթիռով տեղափոխել է Մոսկվա: