13 նոյեմբերի 2008 - 14:03 AMT
Բարեկամական այցով Հայաստան կայցելի ֆրանսիական «աջերի» կուսակցության առաջնորդ Ֆիլիպ դը Վիլյեն
Նոյեմբերի 15-ին եռօրյա բարեկամական այցով Հայաստան կժամանի ֆրանսիական «Շարժում հանուն Ֆրանսիայի» («աջերի» կուսակցություն) կուսակցության առաջնորդ Ֆիլիպ դը Վիլյեն: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, այցի շրջանակներում Ֆիլիպ դը Վիլյեն կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում է նրա այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Խոր Վիրապ եւ Ամբերդի ամրոց: Ֆիլիպ դը Վիլյեն Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակից է եւ դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը` նաեւ կրոնական պատճառներից ելնելով: