5 օգոստոսի 2002 - 22:50 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ «ՋԻՀԱԴ» ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀԱՅԵՐԻՆ
Ադրբեջանի մահմեդականները «սրբազան պատերազմ են հայտարարել Լեռնային Ղարաբաղն ազատագրելու նպատակով»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները, մահմեդականները դիմել են Ադրբեջանի բնակչությանը` կոչ անելով միանալ «ջիհադին ընդդեմ հայ զավթիչների»: Ինչպես ասվում է «Թաբուք» մահմեդական կազմավորման հայտարարության մեջ, «Ադրբեջանի սահմանադրությունը Ղուրանն է, իսկ արդարադատությունը` Շարիաթը»: Իր հայտարարությունը կազմակերպությունը հասցեագրել է նրանց, ով «անտարբեր չէ Ադրբեջանի ճակատագրի նկատմամբ եւ պատրաստ է մարտնչել թշնամու դեմ»: Փաստաթուղթը նաեւ դատապարտում է Ադրբեջանում առկա «բարոյական եւ քաղաքական ճգնաժամը, որն սկսվել է «հայկական ներխուժումից» հետո եւ բնորոշվում է ոգելից խմիչքների, թմրանյութերի օգտագործմամբ եւ այլասեռությամբ: