28 նոյեմբերի 2019 - 12:51 AMT
Ադրբեջանում որոշել են արձակել Միլի մեջլիսը

Ադրբեջանում որոշել են արձակել խորհրդարանը՝ Միլի մեջլիսը: Սենսացիոն որոշումն ընդունվել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության Քաղխորհրդի արտահերթ նիստում:

Ինչպես հայտնում է 1news.az-ն իր աղբյուրների վրա հղումով, արտահերթ նիստի մասին նախապես չէր հայտարարվել:

Իշխող կուսակցության խմբակցությունը մեծամասնություն ունի Միլի մեջլիսում:

Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին:

Ադրբեջանի Միլի մեջլիսում 125 պատգամավոր կա, որոնք ընտրվում են 5 տարով: Գործող խորհրդարանն ընտրվել է 2015-ի նոյեմբերի 1-ին: