2019թ․ նոյեմբերի 28-ին Երևանում հայտնաբերվել է Էրեբունի բժշկական կենտրոնից փախուստի դիմած դատապարտյալ Արայիկ Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ Սարգսյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից էր:
«Մաուգլի» մականունով հայտնի Արայիկ Սարգսյանը նախկինում 7 անգամ դատապարտված է եղել: Նա բժշկական կենտրոնից փախել էր նոյեմբերի 18-ին: