29 նոյեմբերի 2019 - 11:48 AMT
Միլիարդատերը Դուբայից գնել է Roberto Cavalli նորաձևությունների տունը

Միլիարդատեր Հուսեյն Հաջվանին գնել է իտալական Roberto Cavalli նորաձևությունների տունը: Գնումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին Հաջվանիի ներդրումային՝ Vision Investments ընկերության միջոցով: Գործարքի գումարը չի նշվում, գրում է «Վեդոմոստին» Bloomberg-ի վրա հղումով:

Հաջվանին 66-ամյա գործարար է Արաբական Միացյալ Էմիրություններից: Նա 962-րդ տեղում է Forbes-ի գլոբալ վարկանիշում: Նրա կարողությունը գնահատվում է $1,6 մլրդ: Հաջվանին զբաղեցնում է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը Damac Properties ընկերությունում, որը հիմնվել է 2002-ին:

Ավելի վաղ Roberto Cavalli-ն պատկանում էր իտալական Clessidra ընկերությանը, որը գնել էր նորաձևության տան բաժնետոմսերի 90 տոկոսը 2015-ին: