29 նոյեմբերի 2019 - 13:05 AMT
Հրդեհ` Կադաստրի կոմիտեում. 250 աշխատակից տարհանվել է

Նոյեմբերի 29-ին Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հաղորդում է Aysor.am-ը՝ հավելելով, որ տուժածներ չկան:

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Կոմունիկացիոն հորանում այրվել է 1 քմ աղբ, ջերմահարվել՝ 50 սմ էլեկտրական մալուխ և 1 դուռ: Փրկարարները տարահանել են 250 քաղաքացու: