14 նոյեմբերի 2008 - 14:04 AMT
Բոգդան Բորուսեւիչ. Լեհաստանը հավանություն է տալիս Ռուսաստանի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության հարցում
Լեհաստանը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ հավանություն է տալիս Ռուսաստանի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության հարցում, հինգշաբթի Պետերբուրգում լրագրողներին է ասել Լեհաստանի սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչը: Նա նշել է, որ Լեհաստանը Ռուսաստանի ոչ բոլոր գործողություններն է քննադատում Կովկասում: «Մենք հավանություն ենք տալիս Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եւ նրանց ստորագրած ուժի չկիրառման մասին պայմանագրին»,-ասել է Լեհաստանի սենատի ղեկավարը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: