Երևանում կանգնեցված հայտնի ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը մաքրվել է ներկից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
Նշվում է, որ արձանը մաքրվել է Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ թաղապետի հրահանգով:
Դեկտեմբերի 2-ի երեկոյան ակտիվիստ Շահեն Հարությունյանը ներկ էր լցրել Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա, ապա այդ մասին հրապարակում արել ֆեյսբուքյան իր էջում:
Նոյեմբերի 30-ինԿրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակից ապամոնտաժվել էր Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Այդ նույն հուշատախտակն ապամոնտաժումից օրեր առաջ վանդալիզմի էր ենթարկվել: Հայկական եկեղեցու բակում տեղադրված հուշատախտակը սև ներկով էր ներկել Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը: