3 դեկտեմբերի 2019 - 18:21 AMT
ԿԳՄՍ նախարարության մոտից բերման է ենթարկվել 22 ցուցարար

ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ բախում է տեղի ունեցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում պահանջող ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net -ին ոստիկանությանից, 22 ցուցարար բերման է ենթարկվել, այժմ նրանք գտնվում են ոստիկանական բաժանմունքներում:

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարը ոստիկանների միջոցով հայտնել էր, որ իր հետ հանդիպելու համար հատուկ ընթացակարգ գոյություն ունի, երիտասարդները պետք է նախարարություն դիմեն և սպասեն իրենց հերթին: Դրանից հետո ցուցարարները՝ ճեղքելով ոստիկանական պատը, հավաքվեցին նախարարության դռան դիմաց: