14 նոյեմբերի 2008 - 17:27 AMT
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Լազար Կոմանեսկուն
Նոյեմբերի 15-16-ը աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լազար Կոմանեսկուն: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Այցի ընթացքում Ռումինիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը: Լազար Կոմանեսկուն կայցելի նաեւ Ֆրանսիական համալսարան, որտեղ կհանդիպի դասախոսների եւ ուսանողների հետ: Ծրագրված են նաեւ Ռումինիայի արտգործնախարարի այցելությունները Հնագույն ձեռագրերի Ինստիտուտ` Մատենադարան եւ Մայր աթոռ Սբ.Էջմիածին: