4 դեկտեմբերի 2019 - 12:16 AMT
Երևանցիներին կոչ են անում շինաղբը չնետել աղբարկղը

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը իր ֆեյսբության էջում կոչով դիմել է երևանցիներին՝ զգուշացնելով, որ շինաղբը աղբարկղը չնետել:

«Մի՛ նետեք շինարարական աղբն աղբամանների մեջ։ Դրանով դուք վնասում եք աղբամանները՝ վնասելով համայնքային գույքը, որը նաև ձեզ է պատկանում։Սիրենք մեր քաղաքը»,-ասվում է գրառման մեջ: