Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չեն լինի, ջերմաստիճանն էլ չի նվազի։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը:
«Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում»,-ասվումէ գրառման մեջ։