9 դեկտեմբերի 2019 - 11:08 AMT
Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններում առաջատարը Սահակ եպս. Մաշալյանի տեղապահներն են

Դեկտեմբերի 8-ին Պոլսի հայ համայնքը պատրիարքի ընտրություններում հաղթել են նարնջագույնները՝ պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանի կողմնակիցները: Այս մասին հաղոդրում է Ermenihaber-ը՝ նշելով, որ պաշտոնապես Պոլսի հայոց պատրիարքի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին անցկացվելիք ընտրության օրը:

Սահակ եպս. Մաշալյանի կողմնակիցները ստացել են 9008 ձայն, իսկ մանուշակագույնները՝ Արամ արք. Աթեշյանի կողմնակիցները 3529 քվե:

Նախնական արդյունքներից ելնելով՝ դեկտեմբերի 11-ին կայանալիք պատրիարքի ընտրությանը Մաշալյանին աջակից պատվիրակները թիվը 89 կլինի, իսկ Աթեշյանը ներկայացնող պատվիրակները՝ 12-ը, ևս մեկ հոգի ընտրվել է որպես անկախ պատվիրակ: Նշվում է, որ 753 քվե անվավեր է եղել և 376 հոգի դատարկ ծրար է նետել քվեատուփը՝ այդ կերպ հավանաբար բողոք է արտահայտվել պետության կողմից կիրառված սահմանափակումների դեմ: Ըստ ներկայացված տվյալների՝ ընտրությանը մասնակցել է 13.704 ընտրող:

Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը երկաստիճան է: Նախ ընտրվում են պատվիրակներ՝ հոգևորական դասից և համայնքի անդամներից: Հոգևորական պատվիրակները, որոնք 17 են, ընտրվել են դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից, իսկ համայնքի պատվիրակները՝ 103 հոգի ընտրվել են դեկտեմբերի 8-ին: