9 դեկտեմբերի 2019 - 17:07 AMT
WhatsApp-ում հիշեցումների հնարավորություն է հայտնվել

WhatsApp մեսենջերում հիշեցումներ ամրագրելու հնարավորություն է հայտնվել: Գործառույթը ստեղծվել է հիշեցումների Any.do ծառայության հետ համատեղ և կոչվում է WhatsApp Reminders (WhatsApp Հիշեցումներ):

Հիշեցումներն արվում են Any.do բոտի օգնությամբ: Օգտատերը պետք է բոտին հաղորդագրություն ուղարկի, նշելով ժամկետը, որի ընթացքում հարկավոր է հիշեցնել իրադարձության կամ գործողության մասին, ասվում է հավելվածի կայքում: Ծառայությունը վճարովի է:

Նոյեմբերին ԶԼՄ-ները պարզել էին, որ մեսենջերը մի գործառույթ է փորձարկում, որը թույլ կտա ավտոմատ կերպով հեռացնել ուղարկված հաղորդագրությունները: Թեստավորումն անցնում է Android-ի համար նախատեսված հավելվածների վարկածում: Սակայն, երբ ծառայությունը մատչելի կլինի բոլոր օգտատերերին, դեռևս հայտնի չէ: WhatsApp-ը պատկանում է Facebook-ին: