9 դեկտեմբերի 2019 - 12:38 AMT
Փոխվարչապետ. Գազի գինը չի փոխվի մինչև ապրիլի 1-ը, բանակցությունները շարունակվում են

Մինչև ապրիլի 1-ը Հայաստանում գազի գնի փոփոխություն չի լինելու, իսկ Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ պայմանավորվածություններն ու բանակցությունները դեռ շարունակվում են: Այս մասին, Factor.am-ի հաղորդմամբ, ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետն ասել է, որ չի կարող ասել՝ ինչ կլինի ապրիլի 1-ից հետո:

«Բանակցությունները դեռ չեն ավարտվել և չենք ամփոփել պայմանավորվածությունները: Ես կարող եմ կրկնել մեկ բան, որ մինչև ապրիլի 1-ը գազի գնի փոփոխություն չի լինելու, ավել բան այս պահին չեմ կարող ասել»,-ասել է փոխվարչապետը: