10 դեկտեմբերի 2019 - 17:31 AMT
Վահե Դանիելյանը՝ արդարադատության փոխնախարար

Վահե Դանիելյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Դանիելյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Վահե Դանիելյանը իրավագետ է, որպես փորձագետ աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում, 2014- 2015 թթ.եղել է - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ, 2016-2018 թթ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում:

2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական