11 դեկտեմբերի 2019 - 12:51 AMT
Աժ հանձնաժողովը կողմ է բանակում մարզական ակումբների վերաբացմանը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն ընդունել է բանակում մարզական ակումբները վերաբացելու առաջարկը:

Պաշտպանության նախարարության առաջարկած նախագիծն ընդունվել է միաձայն:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ասել է, որ ակումբներում մարզիկների տեղերը սահմանափակ են լինելու, բայց համալրումների հարցում նախարարությունը խորհրդակցելու է մարզական ֆեդերացիաների հետ:

Փոխնախարարը նաև ասել է, որ, եթե հասցնեն, արդեն առաջիկա զորակոչից այդ ակումբները կսկսեն գործել։