11 դեկտեմբերի 2019 - 16:14 AMT
Սահակ եպիսկոպոս Մաշալյանը՝ Պոլսո հայոց պատրիարք

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպս․ Մաշալյանը։ Այս մասին հայտնում է Shantnews.am-ը՝ հավելելով, որ Սահակ եպս. Մաշալյանն ստացել է 102 ձայն:

Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի: