17 նոյեմբերի 2008 - 16:44 AMT
Մայնդորֆի հռչակագրի ստորագրումը Ռուսաստանի դիվանագիտական հաղթանակն է
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Մայնդորֆի հռչակագրի ստորագրումը դարձավ Ռուսաստանի դիվանագիտական հաղթանակը եւ հայ դիվանագիտության միջանկյալ հաղթանակը: Այդ մասին Երեւանում «Անդրկովկաս. նոր իրողություններ, փոփոխություններ, հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովի բացմանը հայտարարել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նրա կարծիքով, Ռուսաստանը շահագրգիռ է Հարավային Կովկասում , մասնավորապես, Հայաստանում ու Ադրբեջանում իր ազդեցությունը զորացնելու մեջ: «Հռչակագիրը մեկնարկ տվեց քաղաքական բանավեճերին: Գլխավորը, ինչ կցանկանայի նշել` հռչակագրում առաջին անգամ ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչը քողարկված է «միջազգային իրավունք» տերմինի տակ: Ինձ համար միանշանակ է, որ Հռչակագիրը 80 տոկոսով ձեռնատու է Հայաստանի համար»,-ասել է Աշոտյանը: