12 դեկտեմբերի 2019 - 11:14 AMT
ՀՀ նախագահն Արամ Ա-ի հետ քննարկել է իրավիճակը Լիբանանում

Նախագահ Արմեն ՍարգսյանըՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հեռախոսազրույցում հետաքրքվել է Լիբանանում ստեղծված իրավիճակով և այդ համատեքստում՝ հայոց եկեղեցական ու ազգային կառույցների և կրթական հաստատությունների գործունեությամբ։ Արամ Առաջին Վեհափառը տեղեկություններ է հաղորդել երկրում ստեղծված իրավիճակի մասին։

Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել Վեհափառին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, լիբանանահայ հայրենակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել նրանց, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: