12 դեկտեմբերի 2019 - 12:15 AMT
Աժ-ում քննարկում են բյուջետային 4 վարկի վերաբերյալ համաձայնագրերը

Ազգային ժողովը քննարկում է 4 վարկային համաձայնագիր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 120 միլիոն եվրո (152 մլն դոլար) գումարով: Կառավարության ներկայացրած համաձայնագրերը նախատեսված են բյուջեի պակասուրդը լրացնելու համար:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հայտարարել է, որ սրանք Հայաստանի վերջին բյուջետային վարկերն են։ Նա հավելել է, որ 2020 թվականի բյուջեն արդեն հաստատվել է, և այնտեղ բյուջետային վարկի մասին խոսք չկա։

Հայրապետյանը նշել է, որ 2019-ի բյուջեով կար ֆինանսական հոսքերի դեֆիցիտ, որի ֆինանսավորման համար նախատեսվել էր արտաքին ֆինանսական միջոցների ներգրավում:

Փոխնախարարը նշել է, որ վարկերը վերցվում են եվրոյով, քանի որ այդպես ավելի ձեռնտու պայմաններ են առաջարկվել։