12 դեկտեմբերի 2019 - 15:01 AMT
ՎԶԵԲ-ը ՀՀ-ին €45.8 մլն-ի աջակցության վարկ կտրամադրի

Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրով տրամադրվելու է բյուջետային աջակցության վարկ՝ €45.8 մլն գումարի չափով: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։

«Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի, գործընթացների և կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը: Վարկի մարման ժամկետայնությունը 25.5 տարի է, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է», - ասել է փոխնախարարը։