12 դեկտեմբերի 2019 - 15:33 AMT
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հաղթել է ադրբեջանցուն ու ապահովել բրոնզե մեդալը

ՌԴ Խանտի-Մանսիյսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող բռնցքամարտի «Նավթային երկրների աշխարի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ապահովել է բրոնզե մեդալ։

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Հովսեփյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիևային, հայտնում է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան:

Կիսաեզրափակչում Եվրոպայի մինչև 22 տարեկանների արծաթե մեդալակիրը կմրցի ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ: