13 դեկտեմբերի 2019 - 12:03 AMT
Ոստիկանության բաժանմունքներում տեսախցիկներ կտեղադրվեն. Նախագիծն ընդունվել է

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ոստիկանության բաժանմունքներում տեսախցիկներ դնելու նախագիծը: Այն ընդունվել է միաձայն:

Նախատեսվում է տեսանկարահանող սարքեր տեղադրել ոստիկանության շինությունների մուտքերի ու ելքերի մոտ, հարցաքննությունների սենյակներում՝ կանխարգելելու համար ոստիկանական բաժանմունքներում մարդկանց խոշտանգումները։

Սարքերի տեղադրման գործընթացը կտևի 3 տարի: