13 դեկտեմբերի 2019 - 17:39 AMT
Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:11-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Կոտայքի մարզի Աբովյան և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։