14 դեկտեմբերի 2019 - 13:56 AMT
Դեկտեմբերի 15-19-ը տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երևանում՝ դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-19-ը Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +10 աստիճանի։