16 դեկտեմբերի 2019 - 10:50 AMT
ԱԱԾ-ում քննարկել են ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենին առընթեր խորհրդի նիստում քննարկել են ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացումը:

Նիստը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել նաև ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր:

Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների և քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից դեպարտամենտների ղեկավարներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները և դեպարտամենտների ղեկավարները: