16 դեկտեմբերի 2019 - 15:17 AMT
Մինչև դեկտեմբերի 21-ը տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-20-ը՝ ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։