17 դեկտեմբերի 2019 - 11:43 AMT
Նախագահը վավերացրել է ՀՀ և Չինաստանի միջև վիզաների չեղրակումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վավերացրել է ՀՀ և Չինաստանի միջև վիզաների չեղրակումը:

Դեկտեմբերի 16-ին նա ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այդ մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

2019-ի մայիսի 23-ի նիստում կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին օրենքի նախագիծը։ԱԺ-ն ընդունել է օրենքը դեկտեմբերի սկզբին:

ՀՀ նախագահի ստորագրելուց հետո համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում